National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
21.04.2022
Գլխավոր դատախազի տեղակալի թափուր հաստիքի մրցույթի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատախազության կայքէջում
1 / 1

«Դատախազության մասին» օրենքի սահմանված կարգավորումների համաձայն` դատախազների թեկնածությունների ցուցակի կազմման համար, ինչպես նաեւ գլխավոր դատախազի տեղակալի թափուր տեղ առաջանալու դեպքում մրցույթ հայտարարելու համար տեղեկատվությունը հրապարակվում է, ի թիվս այլնի, նաեւ 3000 տպաքանակ ունեցող մամուլում:

Սակայն, ըստ Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի, 3000 տպաքանակ ունեցող մամուլ այս պահին ՀՀ-ում չկա, ուստի օբյեկտիվորեն հնարավոր չէ պահպանել նշյալ օրենսդրական պահաջը: «Բացի այդ, ժամանակակից տեխնիկական զարգացվածության, պետական կառավարման համակարգում էլեկտրոնային համակարգերի եւ հարթակների կատարելագործման պայմաններում մրցույթների վերաբերյալ հայտարարությունը մամուլում տպագրելու անհրաժեշտությունը վերանում է, քանի որ նախատեսված նպատակին կարելի է հասնել նաեւ այլ եւ բավական արդյունավետ միջոցով»,- նշել է նա:

Ուստի, Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել վերոնշյալ օրենքում եւ թեկնածությունների ցուցակի կազմման համար, ինչպես նաեւ գլխավոր դատախազի տեղակալի թափուր տեղ առաջանալու դեպքում մրցույթ հայտարարելու համար տեղեկատվությունը հրապարակել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատախազության կայքէջում:

Օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 21-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:

Հանձնաժողովն օրակարգում ներկայացված 2 նախաձեռնությունների քննարկումները, որոնք հեղինակել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, հեղինակների բացակայության պատճառով հետաձգել է:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am